Որտեղ է բնակվում Զարեհ Սինանյանը, և ինչ կասկածներ ունեն ամերիկահայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները դիմում են ArmLur.am-ին. նրանք կասկածներ ունեն, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոնավարելու ժամանակահատվածում բնակվում է իր սեփական տանը, բայց չնայած սրան պետությունից ստանում է ֆինանսական միջոցներ որպես վարձու բնակարանի վճար:

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, որտեղից փոխանցեցին հետեւյալը.

«Այդ տեղեկատվությունը, որ պետությունից ստանում է բնակվարձի փոխհատուցում, բացարձակ սուտ է եւ որեւէ կերպ աղերս չունի իրականության հետ»:
Գրասենյակից տեղեկացանք նաեւ, որ Սինանյանն ապրում է իր ծնողներին պատկանող բնակարանում:




Լրահոս