Փնտրվում է վարչապետի միասնական թեկնածու. Վազգեն Մանուկյանից հիասթափվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, 17-կուսակցությունների կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պարզվում է կուսակցության լիդերներին հասցրել է հիասթափեցնել: Բանն այն է, որ միասնական վարչապետի թեկնածուի առաջադրումից հետո, երբ կուսակցության ղեկավարներն արդեն սկսել են տետ ատ տետ հանդիպում, քննարկումներ ունենալ Մանուկյանի հետ, հասկացել են, որ նա այնքան էլ իրենց համար ցանկալի թեկնածու չէր, որը ի զորու է փոխարինել Նիկոլ Փաշինյանին:

Ընդդիմությունն արձանագրել է, որ Մանուկյանը դեռ վարչապետ «չդառած» բարձրից է նայում 17-ում եղած ուժերի առաջնորդներին անգամ ու բացի այդ էլ, ոչ միասնական լիդերի կերպարով է հանդես գալիս։ Վազգեն Մանուկյանի ելույթներն ու հայտարարությունները չեն բխում միասնականության տրամաբանությունից։ Այս և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով, ընդդիմադիր լիդերները սկսել են այլ տարբերակներ փնտրել ՀՀ-ում առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար:

Կարելի է ասել, որ ընդդիմությունն արդեն տարաձայնություններ ունի իրենց իսկ առաջադրած վարչապետի թեկնածուի վերաբերյալ, և սկսել են այլևս նրա հետ հույսեր չկապել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն ՀՅԴ-ն է, 17 կուսակցություններից, որ այս օրերին հրապարակային քաղաքական քննարկումներ չի անում, սակայն նրանք էլ վստահ են, որ Վազգեն Մանուկյանն այն անձը չէ, որ կարող է միավորող ուժ դառնալ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս