Ավանդաբար, ամեն տարի, մեր Արցախի հեռուստաընկերության նկարահանող խումբը տարեվերջին առաջնագիծ է շտապում՝ դիրքապահների հետ հանդիպման: Տարեվերջին առաջնագծի մասին ավանդական պատկերացումները խմբագրվել են: Շատ դեպքերում, առաջնագիծն արդեն մեր գյուղերից ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի տասնյակ մետր է հեռու: Ակամա դիրքապահ են դարձել նաև այդ գյուղերի բնակիչները: Թաղավարդի բնակիչները դա լավ գիտեն և լավ իմանալով էլ նրանցից շատերը գյուղ են շտապել, որ իրենց դիրքը դատարկ չմնա: Գենադի Երեմյանը պատերազմի օրերին Թաղավարդի պաշտպաններին, Ամանորի նախաշեմին էլ՝ Թաղավարդի դիրքապահներին է հյուրընկալվել:
Մանրամասները՝ տեսանյութում։