ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տխուր ցուցանիշներ. որ ոլորտներում է անկում գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում նվազել է՝ 7.2 տոկոսով։ Շինարարության ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11.2 տոկսով:

Ըստ էության, պատճառը եղել է կորոնավիրուսը, որի հետեւանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ այդ օրերին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 13.5 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Բացի այս, 0.2 տոկոսով նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:

ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 5.2 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 15.9 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս