Արցախի առողջապահության նախարարությունում քննարկվել են բնակչության անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մեխանիզմների ներդրման, արտամարմնային բեղմնավորման ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 8-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը՝ դրանք մանրակրկիտ քննարկելու և պետական քաղաքականության ուղղությունները որոշակիացնելու համար:
Խորհրդակցությանը գերատեսչության ղեկավարը լսել է նաև պատասխանատուների ու ստորաբաժանումների ղեկավարների առաջարկներն ու կարծիքները՝ Արցախի առողջապահական համակարգի բարելավման ուղիների, ինչպես նաև հրատապ լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ: