ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրենքը՝ օրակարգում. ԱԺ-ն վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԱԺ նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 18-ին, սակայն արդեն հունվարի 11-ից խորհրդարանում իր աշխատանքներն են սկսելու մշտական հանձնաժողովները, որտեղ էլ պետք է քննարկվեն այն նախագծերը, որոնք ընդգրկվելու են հիմնական նիստերի օրակարգ:

Հունվարի 11-ին նիստ է գումարելու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում չորս հարց է ընդգրկված: Նիստը վարելու է հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, քանի որ Նաիրա Զոհրաբյանին հեռացրել էին պաշտոնից: Դեռևս 2019 թվականին ստեղծվել էր Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբ: Եվ ահա այս նիստում խմբի նախագահ Սարգիս Խանդանյանը  պետք է զեկույց ներկայացնի իր գործունեության արդյունքների մասին։

Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին նիստ է գումարելու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Նախագծի օրակարգում երկու հարց է: Նույն օրը գումարվելիք Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ևս երկու հարց է ընդգրկված, այդ թվում Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, որով կսահմանվի, թե ովքեր կարող են դառնալ այդ կառույցի անդամ:

Թերևս մեծ հետաքրքրություն է ներկայացնոմ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին գումարվող նիստը, որի օարակարգում Բարձրագույն կրթության մասին օրենքի փաթեթն է, որն արդեն հասցրել էր թեժ քննարկման պատճառ հանդիսանալ: Հիշեցնենք՝ այս նախագծով իրավասու նախարարությունը հնարավարություն էր ստանում ռեկտոր նշանակել: Ինչևէ, նստաշրջանի թերևս ամենաքննարկվելիք նախագիծը հենց սա է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս