Ինչ է սպասում զինվորական ծառայություն չանցածներին. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վաղը՝ հունվարի 15-ին, պետք է քննարկվի պատգամավոր եւ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Այս նախագիծը պետք է վաղուց քննարկվեր, սակայն հետաքրքիր է, որ օրակարգ է ներառվել հենց այս ժամանակահտվածում՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից ամիսներ անց:

Բանն այն է, որ այս նախագծով կանոնակարգվում է, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Մինչ այդ էլ նմանատիպ մի նախագիծ էր ներկայացրել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ըստ էության օրինականացնելով գումարի դիմաց բանակից ազատվելու երեւույթը, որը մեծ քննարկման առիթ հանդիսացավ եւ դրա պատճառով այդ նախագիծը դուրս եկավ օրակարգից եւ այժմ ներկայացվում է նորը՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից:

Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:

Իհարկե, այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված վաղուց՝ դեռ սեպտեմբերի 10-ից, այսինքն պատերազմից առաջ, սակայն քննարկվելու է այժմ, երբ առկա է բոլորովին այլ իրողություն: Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս նախագիխը հեղինակել են նաեւ Մխիթար Հայրապետայնն ու Արման Բաբաջանյանը:




Լրահոս