ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության նախարարն ընդդեմ Քննչական կոմիտեի նախագահի. խորհրդականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար հաստատվեց, եւ նա նշանակվեց հանձնաժողովի անդամ:

Ո՞վ է Բակլաչյանը, ինչ անցյալ ունի, որը պետք է քննիչների կարգապահական հարցերով զբաղվի: ArmLur.am-ը հարցուփորձ արեց եւ պարզվեց, որ իրավապահ համակարգում նոր անդամին չեն ճանաչում եւ անգամ Կառավարության որոշումից հետո շատ քննիչներ կարծիք են հայտնել, որ նախարարի խորհրդականին անգամ դեմքով չեն ճանաչում: Ասել է թե՝ երբեւէ չեն տեսել:

Տեղեկացնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի 4 անդամները ՀՀ քննչական կոմիտեից են, իսկ ահա մյուս 4 անդամներից երկուսը ՀՀ կառավարության ներկայացուցիչներ են, մյուս երկու անդամները՝ պետք է լինեն արդարադատության նախարարությունից: Սկզբունքն այն է, որ հանձնաժողովը գործի օբյեկտիվ եւ արդարադատության նախարարության ու կառավարության ներկաացուցիչները կարողանան վերահսկել կոմիտեի աշխատանքը:

Դե իսկ կոնկրետ նախարարի խորհրդականը այլ գործառույթ ունի քննչական կոմիտեում: Ինչու, որովհետեւ երկար ժամանակ է, ինչ կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի եւ Ռուստամ Բադասյանի հարաբերությունները լարված են:

Բանն այն է, որ Բադասյանի մտերիմներից մեկի նկատմամբ Գրիգորյանը մեղադրանք է առաջադրել, պատասխանատվության կանչել, ինչը դուր չի եկել նախարարին, քանի որ Գրիգորյանը մերժել է նախարարի խնդրանքը՝ մտերիմին ներելու վերաբերյալ: Դրա համար էլ Բադասյանն իր խորհրդականին է «գործուղել» Քննչական կոմիտե, որպեսզի Հայկ Գրիգորյանի գործունեության մեջ սխալներ, թերություններ փնտրի, գտնի:

Հ․ Գ․ ArmLur.am-ն ավելի ուշ ՀՀ Արդարադատության նախարարությունից և Քննչական կոմիտեից ստացավ հերքում, թե պաշտոնյաների հարաբերությունները լարված չեն, և նրանք հավաստիացնում են, թե հանձնաժողովը պրոֆեսիոնալ կաշխատի։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս