ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շինարարության ծավալները նվազել են. սկսել են քիչ կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության ծավալները նվազել են․ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է: Նշենք, որ շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին: Այստեղ ունենք աճ: Անցյալ տարվա 11 ամիսներին, պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 5.8 տոկոսով աճել են: Իսկ ահա Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները զգալի պակասել են՝ 45.7 տոկոսով: Նվազել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները․ անկումը կազմել է 55 տոկոս։ Մյուս կողմից ավելացել են «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով իրականացված շինարարության ծավալները՝ 56.8 տոկոսով:

Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 5.2 տոկոսով, իսկ մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 55.9 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են՝ 34.9 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ շինարարության ծավալների առյուծի բաժինն ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 4.7 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս