«Քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի միջոցներով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Թարմացվել է նաեւ լուսավորությունը»: Սա հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 15-ին։ Բայց ինչպես տեսնում եք ոչինչ չի փոխվել, նույն գետնանցումն է՝ գարշահոտով, աղտոտված։
Անմխիթար վիճակում գտնվող հաջորդը «Փակ Շուկայի» դիմաց գտնվող գետնանցումն է։ Կհիշեք՝ 2019 թվականին այս անցումում ապամոնտաժվեցին առեւտրային տաղավարները։ Քաղաքացիները հույս ունեին, որ այս գետնանցումը ի վերջո կմաքրվի, կդառնա լուսավոր ու հարմարավետ։ Ի դեպ, նշենք, որ այնտեղ տարիներ շարունակ գործում էին բանջարեղենի, տնտեսական ապրանքների կրպակներ։ Իսկ հիմա այս գետնանցումը վերածվել է աղբանոցի, լուսավորություն չկա, ողջ անցումը լուսավորվում է միայն մեկ լամպով։
Փոխարենը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ոչինչ չի ձեռնարկում։ Այս անգործ պաշտոնյային ընդհանրապես չի հետաքրքրում Կենտրոնի մաքրությունը։
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: