![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/1-29.jpg)
1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 26-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների վերաբերյալ։