Պետբյուջեից որ քաղաքական ուժին որքան գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին հարցի քննարկումը: Այն ընդգրկված է չզեկուցվող նախագծերի թվում:

Ըստ այդմ՝ պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Մասնավորապես, աջակցություն կտրվի այն կուսակցություններին, որոնք Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն են ստացել:

Այսպես՝ իշխող «Իմ քայլը» դաշինքը պետությունից կստանա 78 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 մլն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 մլն դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն դրամ, ՀՅԴ-ն 4,3 մլն դրամ: Ընդհանուր գումարը կազմում է 103,7 մլն դրամ: Քաղաքական ուժերին պետական միջոցներից դրամական աջակցություն տալն ամրագրված է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով:




Լրահոս