ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից Հայաստան այլևս հացահատիկ չի ներմուծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Հայաստանն ունենալու է անասնակերի խնդիր: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, ընթացիկ տարում կունենանք անասնակերի ապահովման խնդիր: Բացի այս, տեղեկացնենք, որ 2019 թվականին պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն:

Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել։ Այս խնդիրը լուծելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է գարնանացան ցորենի, գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը գնահատվում են շուրջ 701,44 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս