Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ դատարանը ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ավելի վաղ շրջանառվում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների 100 և ավել թիվը։
Փակ քննարկումներում կրկին մոտավոր թվեր են հնչեցվում։
Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Կառավարությունը հրապարակի, թե քանի հայ ռազմագերի է պարտավոր Ադրբեջանը հայրենադարձել Հայաստան և Արցախ, քանի կյանքի իրավունք է պարտավոր ապահովել Ադրբեջանը։