Ավստրալացի պատգամավորն իր աշխատասենյակում կախելու է Արցախի դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանթոնիսը, որի նախաձեռնությամբ 2020-ի աշնանը Վեսթ Տորենթ նահանգը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի դրոշը, և հայտնել, որ այն կախելու է իր աշխատասենյակում։

«Այս դրոշը ես կկախեմ իմ աշխատասենյակում և դա կանեմ հպարտությամբ՝ ի աջակցություն ապրող փոքրամասնության խաղաղության։ Նրանք ցանկանում են ապրել իրենց հայրերի հողերում, նրանք ցանկանում են ներդաշնակ ապրել իրենց հարևանների հետ, նրանք չեն փնտրում կայսրություն, չեն փնտրում պատերազմ, նրանք պարզապես ուզում են ապրել և արտահայտել իրենց էթնիկ պատկանելությունը, իրենց հավատքն ու մշակույթը, որպեսզի փոխանցեն իրենց երեխաներին»:




Լրահոս