Արցախում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով՝ 47 հազար 407 գլխից, հասնելով՝ 19 հազար 679-ի:

Ըստ վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկագրի՝ Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ, արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11 հազար 39, իսկ Հադրութի շրջանը՝ 8 հազար 678 անասնագլխաքանակով, երկրորդ տեղում է: Մանր եղջերավոր անասունների գլխաքանակն Արցախում 2021 թվականի դրությամբ կազմել է 27 հազար 833 գլուխ՝ նախորդ տարվա 65 հազար 462-ի փոխարեն: Ըստ շրջանների՝ մանր եղջերավորների ամենամեծ գլխաքանակն անցած տարի նույնպես գրանցվել է Քաշաթաղի շրջանում՝ 20 հազար 544 գլուխ, իսկ Հադրութի շրջանը երկրորդ տեղում՝ 16 հազար 665 մանր եղեջերավորների գլխաքանակով: Թռչունների թիվը նվազել է 47,5 տոկոսով՝ 365 հազար թևից հասնելով 173 հազար 480-ի:




Լրահոս