ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ հայտարարելով, որ դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
«Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԳՄՍ նախարարությունը հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ թեմայի ցանկացած անհարկի շահարկումից։