Հանգստյան օրերին Վրաստանի խոշոր քաղաքներում սահմանափակումները գործելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում մի շարք սահմանափակումներ են գործելու: Հաղորդում է Aliq.ge-ն։

Ըստ կառավարության նոր կարգավորումների` շաբաթ-կիրակի օրերին երկրում փակ են խանութներն ու առևտրի կետերը, բացառություն են մթերայինները, կենցաղային քիմիայի խանութները, դեղատները:

Արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը: Ուժի մեջ է շարունակում մնալ 21:00-05:00 ընթացքում դրսում տեղաշարժի արգելքը, ինչպես նաև դիմակ կրելը` դրսում ու փակ տարածքներում:

Հանգստյան օրերի կարանտինի ռեժիմի որոշումը Վրաստանի կառավարությունը բացատրում է երկրում քաղաքացիների շարժը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ:




Լրահոս