Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ թռիչքներ են հետաձգվել․ հարյուրավոր ուղևորներ մնացել են Դոմոդեդովո օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մեծ թվով ուղևորների կուտակումներ են։ Մոսկվայի մարզում ձյան առատ տեղումների պատճառով նրանք չեն կարող թռչել ։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստի -ի թղթակիցը:

Ավելի քան քառասուն չվերթ արդեն հետաձգվել է: Դրանց թվում են թռիչքներ դեպի Ուլյանովսկ, Մինվոդի, Սամարա, Սոչի, Սիմֆերոպոլ, Կալինինգրադ, Եկատերինբուրգ, Կրասնոյարսկ, Օմսկ և այլ քաղաքներ: Կան թռիչքներ, որոնք հետաձգվել են ավելի քան տասը ժամով:

Հարյուրավոր մարդիկ հավաքված են սպասասրահներում։ Որոշ ուղևորներ, նստատեղերի բացակայության պատճառով, նստում, նույնիսկ քնում են հատակին:

Ի տարբերություն «Դոմոդեդովո»-ի , «Վնուկովո» օդանավակայանը մարդաշատ չէ։

Վատ եղանակի պատճառով չեղարկվել է միայն մեկ չվերթ:




Լրահոս