Բուհերում քանի անվճար տեղ կհատկացվի և ում համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 350 տեղ նախատեսվում է հատկացնել պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:
Իսկ ահա միջպետական համաձայնագրի շրջանակներում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի քաղաքացիների ուսումնառության համար:

Ի դեպ, վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների կբաշխվեն հիմք ընդունելով բուհի կողմից ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

Ս.Հ.




Լրահոս