Ամեն օր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: Այսօր ևս Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում էր, սկզբում պատասխանեց լրագրողների հարցերին, ապա շփվեց քաղաքացիների հետ: Նրա հետ էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ընդդիմադիր ուժերը միասնական չեն, սակայն հավելեց, թե դա նորմալ է:
Մանրամասները՝ տեսանյութում