ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցներում, բջջային կապի օպերատորների գրասենյակներում, դեղատներում, վարսավիրանոցներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում:
Դիտարկված որոշ հաստատություններում բացակայել են հեռավար ջերմաչափերը, իսկ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում եղել են թերացումներ։ Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր:
ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումները ու խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։