Սպանության մեղադրանքով անձը կալանավորված է. ԱՀ քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. փետրվարի 18-ին տեղեկատվություն էինք տարածել, որ ԱՀ Մարտակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակիչը նույն քաղաքի Վ.Գալստյան փողոցում տեղակայված առանձնատան բակում վիճաբանության մեջ է մտել նույն առանձնատան ժամանակավոր բնակիչ Հովիկ Վալերիի Սարգսյանի հետ, որի ընթացքում նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Հ. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Սույն քրեական գործով 1984թ. ծնված ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչը ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս