ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարագի գինը բարձրացել է. ինչ պատկեր է միջազգային շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարագի գները միջազգային շուկայում շարունակում են բարձրանալ: ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 16-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.1 դոլարով: Այն հունվարի 21-ի դրությամբ կազմել է 4.7 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար:

Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3900-4200 դրամով:

Այսինքն Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը հասնում է 8 դոլարի, միջազգային շուկայում սահմանված գնից 2.9 դոլարով ավելի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: Ավելին, տեղեկացնենք, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են բարձր մնալ:

Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել:




Լրահոս