Մինչ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները Երեւանի փողոցներում հավաքներ, ցույցեր են կազմակերպում, Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր եւ մտահոգիչ ցուցանիշներ է հրապարակել:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 47 տոկոսով նվազել է: Իսկ ահա այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համմեատ ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով: Շինարարության ոլորտում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 86.3 տոկոսով անկում: Բայց այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հակառակը՝ աճել է 0.8 տոկոսով:
Ըստ էության, շինարարության ոլորտի անկման պատճառներից մեկն էլ կորոնավիրուսն է, դրա հետեւանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, ապա պատերազմը: Նշենք, որ շինարարական անկման պատճառ է նաեւ ձմեռը, քանի որ ձմռան ամիսներին հիմնականում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Մյուս տխուր եւ մտահոգող ցուցանիշը. արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել:
Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 39.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 49.4 տոկոսով: Լուրջ անկում արձանագրվել է նաեւ առեւտրի շրջանառության ոլորտում. 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրաշրջանառությունը 15.1 տոկոսով է նվազել, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 46.7 տոկոսով: Սա, ըստ ամենայնի աշխարհը համակած կորոնավիրուսի հետեւանք է, քանի որ առեւտրի ոլորտի տնտեսվարողները նախորդ տարվա ամիսներին գրեթե չեն աշխատել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.