Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝  նախագահը ոչ ստորագրել է այն, ոչ էլ՝ վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատման դիմումը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»:




Լրահոս