ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: Մարտի 4-ի նիստի ընթացքում խորհրդարանում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ելույթ է ունենում ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում