Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը. մարտի 5-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրվա առաջին կեսին անբարենպաստ միտումների ազդեցությունն իրեն զգացնել կտա, բայց երկար չի տևի: Եթե ունեք մեծ պլաններ, մի շտապեք իրականացնել դրանք. ակտիվ գործողությունների սկիզբը հետաձգեք մինչև կեսօր: Հետագա ժամերին ղեկավարության հետ կարելի է քննարկել կարիերայի աճին վերաբերող հարցեր. հնարավոր է ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ:

Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ ձևով կդասավորվեն, եթե ձեր նկատմամբ նույնքան պահանջկոտ լինեք, որքան շրջապատի: Ձեր սեփական թերություններն ու թերացումները ներելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց շրջապատի մոտ այն առաջացնում է ոչ այնքան դրական էմոցիաներ:

Ցուլ. Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Երկվորյակներ. Օրը կուրախացնի ձեզ հետաքրքիր հանդիպումներով, ոչ սովորական մարդկանց հետ ծանոթություն հաստատելու հնարավորություն կլինի: Նրանք, ովքեր անհանգստացած են կարիերայի հարցերով, ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս ունեն, ովքեր կօգնեն նրանց` մասնագիտական բարձունքներ գրավելու համար: Հաջող օր է գործարքներ կնքելու համար:

Դուք լավ լեզու եք գտնում մտերիմների հետ, բայց անհանգստացած եք ձեր սեփական գործերով, այդ պատճառով միշտ չէ, որ ժամանակ եք գտնում շփման և համատեղ հանգստի համար: Բացատրեք դա նրանց, ովքեր սիրում են ձեզ, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անիմաստ նեղացկոտությունից:

Խեցգետին. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի:

Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկարության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:

Առյուծ. Ցանկացած գործ, նույնիսկ դժվար, ձեռնարկեք վստահորեն, այսօր դժվար չի լինի դրանք հասցնել ավարտին: Ձեր հմայքն աննկատ չի մնա, դուք կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հաճույքով օգնում են ձեզ և առաջարկում մասնակցություն համատեղ ծրագրերում: Գործընկերներին և ղեկավարությանը հասկանում եք կես խոսքից, դա հնարավորություն է տալիս վերջ դնել նախկին տարաձայնություններին:

Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Սիրո մեջ բախտը կժպտա նրանց, ովքեր անկեղծ են և ավանդույթների ու նախապաշարումների զոհ չեն դառնում: Արվեստի գործերի և ոսկերչական զարդերի գնման համար բարենպաստ օր է:

Կույս. Ինչ էլ որ այսօր ձեռնարկեք, չշտապեք: Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգրերակշռեն բարենպաստ միտումները: Արժե սկսել ինքնուրույն աշխատանքից, իսկ այ երեկոյան կարելի է քննարկել համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվել համատեղ քայլերի մասին, բայց այդ ամենը ցանկալի է անել ոչ ֆորմալ միջավայրում:

Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում և տարաձայնություններ մտերիմների հետ: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն` լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք. Օրն ավելի հարմար է հին գործերն ավարտելու, քան նորերը սկսելու համար: Ցանկալի չէ քննարկել կարևոր մասնագիտական հարցեր: Գործընկերների հետ տարաձայնություններից խուսափելու համար ջանք թափելու կարիք կլինի: Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման համար: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է:

Մեծանում է հետաքրքրությունը հոգեբանության և միջանձնային հարաբերությունների հանդեպ: Կշեռքներն ընկերներին և մտերիմներին լավ խորհուրդներ են տալիս, բայց սեփական խնդիրներից դժվար են գլուխ հանում: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել:

Կարիճ. Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների:

Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:

Աղեղնավոր. Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինի գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով:

Օրը հաջող կլինի հատկապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց համար, ում գործը կապված է մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ: Սիրո մեջ ձեր բախտն անասելի կբերի:

Այծեղջյուր. Սիրային հանդիպումները լավ են անցնում, օրը հարմար է գործնական բանակցությունների և անձնական բնույթի կարևոր հարցերի լուծման համար: Ի հայտ կգան գաղափարներ, որոնց իրագործումը կթեթևացնի և´ ձեր, և´ նրանց կյանքը, ովքեր ձեզ համար թանկ են: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի:

Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, ձեր ընտրյալն անտարբեր չի մնա ձեր հմայքի նկատմամբ: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով, որոնք դժվար թե հանգեցնեն լուրջ հարաբերությունների:

Ջրհոս. Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենւմ էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա:

Դուք ֆիզիկապես լավ մարզավիճակում եք, պատճառ չկա սպորտից և ակտիվ հանգստից հրաժարվելու համար: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար: Ցանկացած տեղափոխություն օգտակար կլինի:

Ձկներ. Օրը վատ չի անցնի, բայց պետք է հաշվի առնել, որ դրա առաջին մասն ավելի բարենպաստ կլինի երկրորդից, այդ պատճառով խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր գործերը: Առավոտը ցանկալի է նվիրել այն մարդկանց հետ շփմանը, ում համակրանքը ցանկանում եք վայելել. ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված:

Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել կոնտակտները, ավելի լավ է ժամանակը նվիրել մտերիմների հետ շփմանը: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում:




Լրահոս