ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ԼՀԿ-ականների հարցերին. ինչ է կատարվել նիստից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց: «Պարոն Փաշինյան ո՞նց եք»,-հարցին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարելով, թե գրավոր հարց ուղղեք ՀՀ կառավարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը լարվածություն է եղել վարչապետի և լուսավորականների հետ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մինչև հարցուպատասխանը հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ: Սակայան վերջինս ասել է, թե հանդիպմանը կգա հարցուպատասխանից հետո, դա վրդովվեցրել է Փաշինյանին: Վերջինս որոշել է, որ լուսավորականների հարցերին չպատասխանել: Դա է եղել նաև պատճառը, որ անգամ Գորգիսյանի հարցին գրավոր են որոշել պատասխանել:

Մենք փորձել ենք Գևորգ Գորգիսյանից պարզել արդյոք հարցն արդեն գրավոր ուղղարկել է, թե ոչ: «Ճիշտն ասած ուզում էի, բայց որոշեցի այդքան չանլրջացնել պետական համակարգում կատարվող պրոցեսները»,-հայատարարեց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս