Ֆրանսիայում և Նորվեգիայում հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում և Նորվեգիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում դարձյալ հակառեկորդ է սահմանել։ Երկրներում պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկման մասին, հայտնում են ֆրանսիական BFM և Նորվեգիայի NRK հեռուստաընկերությունները։

«Մենք համաճարակի երրորդ ալիքի մեջ ենք, որը բնութագրվում է վիրուսի բազմաթիվ շտամներով», – հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Նորվեգիայի Առողջապահության նախարար Բենթ Հոյեն։ «Երկիրը կանգնած է կորոնավիրուսի երրորդ ալիքի առջև։ Նոր սահմանափակումները չեն բացառվում»,֊նրա խոսքերը մեջբերում է NRK հեռուստաալիքը։ Երկրների իշխանությունները, սակայն, մեծ հույսեր են կապում պատվաստումների մեկնարկի հետ։




Լրահոս