ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում ընդդիմությունը չի մասնակցի ընտրություններին. քաղաքական ուժերը «խառն են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարեւորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայականը։

ArmLur.am-ի տեղեկություններով Հանրապետական կուսակցությունում այս օրերին թեժ քննարկումներ են: Բանն այն է, որ կուսակցության մարզային, քաղաքային նախկին ղեկավարները կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին համոզում են, որ պետք է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ իրենք կարող են շատ ձայներ հավաքել ու «հայտնվել» խորհրդարանում: Սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռեւս որեւէ հստակ բան չի ասում իր թիմին արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված, քանի որ վերջինս ի կզբանե հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ իրենք նպատակահարմար չեն համարում ընտրությունների մասնակցել:

Իսկ ահա «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որպեսզի Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։ Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենսգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երեւանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս