ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 4-րդ օրն է՝ Ազատության հրապարակում ընթանում են Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները: Վրանային քաղաքն օրեցօր համալրվում է. արդեն Ազատության հրապարակում ավելի քան 60 վրան է տեղակայված: Ուշագրավ է իշխանությունների պահվածքը. այս անգամ նրանք դիմել են աննախադեպ միջոցառումների. բլոկադայի են ենթարկել Երեւանը՝ արգելելով միջքաղաքային տրանսպորտի մուտքը, նաեւ փակել են տվել Ազատության հրապարակի շրջակայքում գտնվող զուգարանները, որպեսզի քաղաքացիները չկարողանան հոգալ իրենց բնական պահանջները: Արդյունքում՝ այսօր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը դարձել է հենց զուգարանների խնդիրը. բոլոր ելույթ ունեցողներն անդրադառնում են այդ փաստին: Չնայած այս ամենին՝ հանրահավաքն ավելի բազմամարդ է դառնում:




Լրահոս