4-րդ զորամիավորումում ապրիլի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվել են մարտական խնդիրներն ու պլանները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը ներկայացրել են տարբեր իրադրություններում պլանավորած գործողությունների, ստորաբաժանումների փոխգործակցության տարբերակները։ Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու առաջարկությունները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը համապատասխան ցուցումներ է տվել ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին։