Արմավիրի մարզի դատարանի նախագահը հաղթեց դատական դեպարտամենտին. գումարը կվերադարձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը դատի է տվել ՀՀ դատական դեպարտամենտին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս օգոստոսի 13-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերջնահաշվարկ կատարել եւ վճարել վերջնահաշվարկի տարբերությունը: Այս գործը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Այս գործով դատավոր Լիանա Հակոբյանը հրապարակեց որոշում եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը հաղթեց: Հրաչիկ Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ դատական դեպարտամենտի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվեց ե( դատական դեպարտամենտի պարտավորեցվեց Հրաչիկ Սարգսյանին վճարել վերջնահաշվարկի տարբերությունը՝ վճարելով դրամական հատուցում ամենամյա արձակուրդի չօգտագործված 137 օրվա համար: Սակայն նկատենք, որ որոշման հետ համամիտ չէ եղել դատական դեպարտամենտը, եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս