ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեյթունի շենքի պայթյունից 7 ամիս անց. պատահականությո՞ւն, թե՞ դիտավորութուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է 7 ամիս, եւ իրավապահ մարմիները մինչ օրս փորձում են հասկանալ, թե ի վերջո գազի արտահոսքի՞ց է Զեյթունում պայթյուն եղել, թե՞ կոնկրետ մեկը փորձել է դիտավորությամբ պայթեցնել իրեն, ինչի արդյունքում շենքը փլուզվեց:

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քրեական գործը, եւ ինչ են ի վերջո պարզել իրավապահները, ի պատասխան ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել: Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր դին:

Դեպքից հետո հարուցվեց քրեական գործ եւ իրավապահները փորձում են հասկանալ շենքի պայթյունի առեղծվածը:

Քնար Մանուկյան




Լրահոս