Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները կհանվեն մայիսի 3-ին: Այդ մասին հաղորդել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մայիսի երեքին տարածաշրջանների միջեւ տեղաշարժման եւ վկայագրերի (որոնք անհրաժեշտ Է լրացնել՝ նշելով ուղեւորությունների պատճառները) սահմանափակումները հանվելու են…Մայիսի կեսերից կբացվեն առանձին շինություններ (ռեստորաններ) եւ մշակութային հաստատություններ»,-ասել Է Ատալը՝ ապրիլի 21-ին հանդես գալով ճեպազրույցում:
Ապրիլի սկզբից ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի ֆոնին սահմանվել են նոր կարանտինային միջոցառումներ: Փակվել են դպրոցները, այն խանութները, որոնք չեն պատկանում առաջնահերթների ցուցակին:
Առանց հատուկ վկայագրի երկրի քաղաքացիները կարող են տեղաշարժվել տնից ոչ ավելի, քան 10 կիլոմետր տարածությամբ, սահմանափակված են ուղեւորությունները տարածաշրջանների միջեւ: Բացի այդ, երկրում ժամը 19:00-ից մինչեւ 06:00-ն շարունակում Է գործել պարետային ժամը: Հոկտեմբերի վերջից երկրում փակ են մնում սրճարանները, ռեստորանները, բարերը, մշակութային հաստատությունները՝ թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: