ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները նոր հանցավոր խումբ են բացահայտել, որոնք 2021 թվականի փետրվարի 8-ից մինչև 2021 թվականի փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքում գտնվող «Հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Նուբարաշենի գերեզմանատնից գաղտնի հափշտակել են խոշոր չափերով՝ ընդհանուրը 2.963.500 ՀՀ դրամ արժողությամբ գերեզմանոցի ճաղավանդակների դյուրալյումինե նախշազարդեր:
Այս գործով իրավապահները ձերբակալել են Սարգիս Խաչատրյանին եւ Հովսեփ Հովհաննեսի Հովհաննիսյանին, որոնց նկատմամբ ավելի ուշ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Ք.Մ