ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները լսելի կլինեն Մարտակերտ քաղաքում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911: