Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել ազգային թիմի կազմում, որը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակը:
Դարպասապահներ. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ունաի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»):
Պաշտպաններ. Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Դիեգո Լյորենտե («Լիդս»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»):
Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս, Պեդրի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե, Կոկե (երկուսն էլ՝ «Ատլետիկո»), Տյագո Ալկանատա («Լիվերպուլ»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»):
Հարձակվողներ. Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ):