Արա Այվազյանը հրաժարական է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Armlur.am-ը գրել էր, որ ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։ Իսկ մայիսի 22-ին արդեն տեղեկացրել էինք, որ Արա Այվազյանն ու  «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները հանդիպել են:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԱԳՆ նախարարի հրաժարականի լուրերից հետո Փաշինյանը սուրհանդակ էր ուղարկել Այվազյանի մոտ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձել է Փաշինյանի հրահանգով Այվազյանին համոզել հրաժարական չտալ, քանի որ այս պահին դա կխարխլի պետության կայունությունը: Ռուբինյանը վերադարձել ու Փաշինյանին զեկուցել է, որ խնդիրը հարթված է, Այվազյանը թիմով հրաժարական չի ներկայացնի: Բայց մայիսի 21-ին էլ բոլորի համար անակնկալ ԱԳՆ մամուլի խոսնակի անունից արվեցին հայտարարություններ, որոնք հակասում են վարչապետի ժպ-ի թեզերին և մեր տեղեկություններով, դրա բովանդակությանը նախապես ծանոթ չի եղել Փաշինյանը:




Լրահոս