Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան․ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով,  Արտաքին գործերի նախարարությունում բուռն քննարկումներ են։ ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։

Նրանք ասում են, որ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել հող հանձնող իշխանության գործողությունների համար և սերունդներով մնան այդ բեռի տակ։

Հավելենք, որ քիչ առաջ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասել է, թե տեղյակ չեն բանակցվող փաստաթղթի մասին։




Լրահոս