Բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական մենամարտը կանցկացնի օգոստոսին:
Այս մասին հայտնում է բռնցքամարտի պրոմոթերական ընկերությունը: Նախնական պայմանավորվածությամբ Աբգարյանի մենամարտը կկայանա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:
25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 14 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի: