Ռուսաստանը դուրս կգա Բաց երկնքի պայմանագրից դեկտեմբերի 18-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ամբողջությամբ դուրս կգա «Բաց երկնքի պայմանագրից» (ДОН ) 2021 թվականի դեկտեմբերի 18-ին: Ռւսաստանն իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ օրը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությամբ:

«Ռուսաստանը Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին ծանուցագիր էր ուղարկել պայմանագրի մասնակից երկրներին վեց ամիս առաջ: Այսպիսով, դա տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 18-ին»,-նշել են դիվանագիտական ​​վարչությունից:

Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայությունը կոչ է արել արևմտյան գործընկերներին գիտակցել, որ նրանք չեն կարող ապահովել իրենց անվտանգությունն՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների անվտանգության շահերը:

«Մենք միշտ կգտնենք արդյունավետ որոշում: Բայց ավելի լավ է միասին աշխատել կառուցողականորեն` ամրապնդելու եվրոպական և գլոբալ անվտանգությունը, իմիջիայլոց՝ ապավինելով ДОН շրջանակներում պետությունների երկար տարիների արդյունավետ համագործակցության փորձին»,- ասել են նախարարությունում:

«Երբ խոսքը վերաբերում է նրանց տարածքների բաց երկնքի միջոցներին, նրանք հետնահանջ են անում ու սկսում խոչընդոտներ ստեղծել նման համաձայնագրերի իրականացման համար՝ չմտածելով ո՛չ եվրոպական անվտանգության, ո՛չ դաշնակիցների մտահոգությունների և ոչ էլ սեփական բանակցելու ունակությունը գնահատելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս