Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:
Հավատարմագրված ԶԼՄ-ների թվում առավել մեծ թիվ են կազմում ռուսական լրատվամիջոցները։ Ընտրությունների լուսաբանման համար Հայաստան են ժամանել նաև գերմանական, ֆրանսիական, իսրայելական, իսպանական, չինական, քրդական, էստոնական ԶԼՄ ներկայացուցիչները։