ՌԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել ԼՂ-ում արյունահեղության դադարեցման գործում. Սերգեյ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջազգային անվտանգության հարցով մոսկովյան 9-րդ համաժողովի ժամանակ:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան շատ բան է արել Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնելու նպատակով պայմաններ ստեղծելու համար:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում ենք աջակցել կողմերի միջև փոխվստահության ամրապնդման և հումանիտար նախագծերի իրականացման գործում»,- նշել է Սերգեյ Լավրովը:




Լրահոս