Քանաքեռ-Զեյթունում ջուրը պղտոր է կամ ժանգագույն. ահազանգեր կան նաև Առինջից. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Այս մասին հայտարարություն է տարածել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»:

Առինջի համայնքի ֆեյսբուքյան էջում նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման.

«Առինջ համայնքի հարգելի բնակիչներ, «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:

Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,– ասված է հայտարարությունում։




Լրահոս