Գյումրիում՝ պարիսպներից մեկի տակ, նորածնին թողնելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Շահումյան փողոցում (Ավտոկայան թաղամաս) նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով): Կատարվում է նախաքննություն: Այս մասի «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Գյումրու Ավտոկայան թաղամասում՝ պարիսպներից մեկի տակ, հուլիսի 3-ին թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապ օգնություն։

Ժամը 10։30-ի սահմանում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը` 51 սմ:




Լրահոս