Դատախազության պաշտոնյաներ են պարգևատրվել. ով ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչումներ է շնորհել նաև ՀՀ արդարադատության նախարարության մասնագետներին:

Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նշենք, որ Արմեն Աֆանդյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Բուդաղյանների միջադեպի գործով դատախազն է եղել, ինչի արդյունքում էլ նախկին մարզպետը պատասխանատվության չենթարկվեց:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բբաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Գևորգ Բաղդասարյանին գեներալի կոչում են տալու: Ի դեպ, նա  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է:




Լրահոս