ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի ակնարկները. Սահմանադրական փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սահմանադրության օրվա կապակցությամբ իրենց ուղերձներում ուշագրավ շեշտադրումներ էին կատարել  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Երկուսն էլ իրենց ուղերձներում չեն բացառել քննարկումները Սահմանադրության փոփոխությունների շուրջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին նշում է, որ անփոփոխելի առաջին 3 հոդվածներից բացի, Սահմանադրությունը «ոչ թե ստատիկ, այլ դինամիկ փաստաթուղթ է», հետևաբար ըստ նախագահի, այն «պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին: Նրա խոսքով, վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար: Նախագահը, այդուհանդերձ, չի մասնավորեցնում, թե ինչ փոփոխություններ նկատի ունի։

Հավելենք, որ անցյալ տարվա փետրվարին վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, հաստատվել էր կազմը և սկսվել էր աշխատանքը, որը շարունակվեց մինչև պատերազմը։

Ընդգծենք՝ առաջին անգամ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, ապա փոփոխվել 2005 և 2015 թվականներին, մեկ փոփոխություն էլ կատարվեց նախորդ տարի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս