ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնալ զինված հեղաշրջման» կոչի համար քաղաքացուն հասցրել են դատարան. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում եւ տարբեր կոչերով հանդես գալիս:

Արդյունքում Սարգիս Կարապետյանը 2020թ. դեկտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում իշխանությունւ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է արել՝ մասնավորապես՝ բարձրախոսով հայտնելով՝ «…գնալ զինված հեղաշրջման» և այլն, ինչի արդյունքում հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով ՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ք. Մ.




Լրահոս